Հասարակություն 

Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազատութան հրապարակում հանրահավաքն ավարտվեց, բայց երթը տեղի չունեցավ: Ակտիվիստները երթ կկազմակերպեն միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանից թույլտվություն ստանան:

Անահիտ Բախշյանը Դավիթ Սանասարյանին և մյուս հացադուլ հայտարարած քաղաքացիներին խնդրեց դադարեցնել հացադուլը:

«Ես մեղավոր եմ ինձ զգում, որ դուք հացադուլ եք հայտարարում, խնդրո’ւմ եմ, լսեք մեծերին»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Իր ելույթի վերջում Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Նույն շարքից