Ադրբեջանի մայրաքաղաքում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը տարիներ շարունակ բռնաբարելիս է եղել սեփական աղջկան, հայտնում է Haqqin.az-ը:
Սաբունջուի շրջանի Բաքիխանով ավանում ապրող Մալիք Միրզաևը բավական երկար ժամանակ սեռական հարաբերությունների մեջ է եղել սեփական 13 ամյա դստեր հետ:
Որպեսզի ոչ մեկ չիմանա դրա մասին, մոլագարը ծեծի է ենթարկել իր կնոջն ու դստերը, սպառնալով դաժան հաշվեհարդար տեսնել նրանց հետ, եթե այդ մասին որևէ մեկն իմանա:
Միրզալիևին ձերբակալել են նրա զոհը դարձած աղջկա բողոքի հիման վրա: Հայտնի է դարձել, որ այս ընթացքում աղջիկը 2 անգամ հղիացել է հորից: Սակայն հայրը նրան ստիպել է հղիությունները ընդհատել դեղեր ընդունելու միջոցով: