Հասարակություն 

Ավտովթար Գյումրիում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի եւ Սպանդարյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես-Բենց Ե-200»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից