Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի քրեական գործով դատական նիստը նշանակված է հուլիսի 13-ին՝ ժ. 10.00-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Այս մասին Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Գամբարովը: Հայտնի իրավապաշտպանների նկատմամբ նախնական հետաքննությունը ավարտվել է հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսին ձերբակալել էին 2014 թվականի հուլիսի 30-ին Բաքվում, իսկ Արիֆ Յունուսին՝ օգոստոսի 5-ին:
Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» ու այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց հայտարարել է «խղճի բանտարկյալներ»: