Հայաստան Քաղաքական Միջազգային 

Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը. Մեդվեդև

Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` նկատի ունենալով Electric Yerevan անվանումով հայտնի դարձած շարժումը, որը սկսվել էր հունիսի 23-ին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Մեդվեդևը նման հայտարարություն է արել իր հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

«Մենք ուշիուշով հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մտերիմ պետություն, և մենք, բնականաբար, անտարբեր չենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամական երկրում»,-հավելել է ՌԴ վարչապետը:

Նույն շարքից