Քաղաքական Միջազգային 

Ուֆայում ավարտվել է ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների 7-րդ գագաթաժողովը

Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում հուլիսի 9-ի երեկոյան աշխատանքն ավարտեց ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների 7-րդ գագաթաժողովը:

Կազմակերպության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա 2016 թվականին, Հնդկաստանում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ուֆայում ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով ամփոփիչ հռչակագիր են ստորագրել:

Պետությունների ղեկավարները հայտարարել են ՄԱԿ-ի և ԱՄՀ-ի բարեփոխումները արագացնելու անհրաժեշտության մասին, Ուկրաինայի հակամարտության մասնակիցներին կոչ են արել հետեւել Մինսկի համաձայնություններին, միջազգային իրավունքի ոլորտում «երկակի ստանդարտների» կիրառման դեմ են հանդես եկել եւ դատապարտել միակողմակի ռազմական միջամտություններն ու տնտեսական պատժամիջոցները:

Նույն շարքից