ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչակազմը և ռազմաօդային ուժերը հուլիսի 1-ին իրականացրել են B61-12 միջուկային ռումբի փորձարկումը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
B61-12LEP մոդեռնիզացված ռումբի փորձարկումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նևադա նահանգի տարածքում: Փորձարկմանը մասնակցել է F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ օդանավ:
Այս նոր միջուկային զենքը վերջնականապես պատրաստ կլինի 2024-ին:
