«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասմիկ Պողոսյանը արդեն 9 տարի է, ինչ զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Ներկայիս Կառավարության կազմում նա ամենաերկար պաշտոնավարած անձն է:
Հիշեցնենք, որ այս նախարարության առաջնային գործառույթը մշակույթի ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումն է: Սակայն այսօր հնարավոր չէ Հայաստանում գտնել մեկին, ով կկարողանա ասել, թե ՀՀ Կառավարությունը մշակույթի ոլորտում ինչ քաղաքականություն է իրականացնում:
Ավելին՝ նույնիսկ, եթե մի պահ պատկերացնենք, որ մշակույթի նախարարության փոխարեն, օրինակ, Կառավարությանն առընթեր ինչ-որ վարչություն է գործում, դժվար թե դրանից ինչ-որ բան կփոխվի մշակութային, առավել ևս շարքային քաղաքացիների կյանքում: Նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, բայց Հայաստանի նախարարական պաշտոններից շատերը դադարել են այդպիսին լինել, քանի որ նախարարները երբևէ քաղաքական գործիչ չեն եղել և ոչ էլ այդպիսին դարձել են:
Այս անհամապատասխանության պատճառով էլ Հայաստանի կառավարման համակարգում անընդհատ մուտացիաներ են տեղի ունենում: Իհարկե, կարող է հարց ծագել, թե որն է Հասմիկ Պողոսյանի երկար պաշտոնավարման գաղտնիքը: Պարզապես նա շատ լավ գիտի՝ ում հետ մտերմություն անել: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Հասմիկ Պողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր Բելա Քոչարյանի հետ, և այդ գործոնի շնորհիվ 2006-ին նշանակվեց նախարար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: