Վրաստանի ՊՆ նախարար Տինատին Խիդաշելին հայտարարել է, որ երկրում պարտադիր զինվորական ծառայությունը, համաձայն երկրի ստանձնած պարտավորությունների, պետք է չեղյալ հայտարարվի մինչև 2016 թվականը:
«Վրաստանը տարբեր պարտավորություններ է ստանձնել, այդ թվում այն, որ զինվորական ծառայությունը մինչև 2016-ի վերջը պետք է չեղյալ հայտարարվի: Ես պատրաստ եմ գալ հանձնաժողով, խորհրդարանական ցանկացած ձևաչափով երկխոսություն սկսել: Անհրաժեշտ է գալ վերջնական համաձայնության, թե ինչպիսի բանակ ենք ցանկանում: Ես կարծում եմ, որ մեր բանակը պետք է ամբողջովին պայմանագրային լինի»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ինքը որևէ վատ բան չի տեսնում, երբ Վրաստանի քաղաքացիները զորակոչից ազատվելու համար այսօր վճարում են 2000 լարի (մոտ 893 դոլար):