Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակցել է Կիևում Մայդանի առաջին զոհերից մեկի՝ հայազգի Սերգեյ Նիգոյանի պատկերով որմնանկարի բացման արարողությանը: Այս մասին հյատնում է Корреспондент-ը։
Պյոտր Պորոշենկոն իր դժգոհությունն է արտահայտել Մայդանի ակտիվիստների հանդեպ իրականացված հանցագործությունների հետաքննությունների բացահայտման տեմպերից։
Արարողությունը կայացել է Կիևում։ Որմնանկարի հեղինակը պորտուգալացի նկարիչ Ալեքսանդր Ֆարտոն է։
Նախագահը նաև նշել է, որ Մայդանի ակտիվիստների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատվիրատուները թաքնվում են Մոսկվայում։
Հիշեցնենք, որ 20-ամյա Սերգեյ Նիգոյանը Մայդանի առաջին զոհերից մեկն էր։ Նա սպանվել է 2014թ. հունվարի 22-ին։






