Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Բոլիվիայում ներողություն է խնդրել Հռոմի կաթոլիկ եկեղեցիներում Ամերիկայի գաղութացման ժամանակ կատարած հանցագործությունների համար։ Այս մասին գրում է Корреспондент-ը։
«Ո՞վ կարող է լիարժեք իրավունքով ասել, որ երբ Հռոմի պապը խոսում է գաղութացման մասին, նա մոռանում է եկեղեցու որոշ գործողություններ։ Ցավով եմ նշում, որ իրականացվել են բազմաթիվ և լուրջ մեղքեր Ամերիկայի բնիկ ժողովուրդների հանդեպ»,- հայտարարել է պոնտիֆիկոսը Սանտա Կրուս քաղաքում իր ելույթի ժամանակ։
Հռոմի պապը նաև հիշեցրել է, որ նախկինում այդ հանցագործությունները ճանաչվել են Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի եպիսկոպոսական համաժողովի կողմից։