Քաղաքական Միջազգային գլխավոր 

Կազարնովսկայան և Ստերլիգովը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Ռուսաստանցի հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան և վերջերս ԼՂՀ տեղափոխված գործարար Գերման Ստերլիգովը ընդգրկվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին հայտնում է Time պարբերականը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Հիքմեթ Հաջիևը մանրամասնել է, որ այդ անձինք Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ընդգրկվել են ԼՂՀ այցելելու համար։ Նրանք «խախտել» են «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրենքը։

Նա նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դիմել է կոչով՝ զերծ մնալ ԼՂՀ այցելելուց։ Հայտնի է նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ներառված է մոտ 300 մարդ։

Նույն շարքից