ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը կանդամակցեն Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) որպես կազմակերպության գործընկերներ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ-ի ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ»,- ասել է նա՝ բացելով կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը:
ՌԴ նախագահի խոսքերով՝ կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքին: