Հունաստանի կառավարությունը հինգշաբթի երեկոյան միջազգային վարկավորողներին է ներկայացրել տնտեսական բարեփոխումների նոր նախագիծ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվրամիության պաշտոնյաները հունական բարեփոխումների նոր փաթեթը ստացել են սահմանված վերջնաժամկետից 2 ժամ առաջ:
Նախնական տվյալներով` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ընդունել է հարկերը բարձրացնելու և կենսաթոշակային համակարգի բարեփոխման մասին Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջը: