Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր օգնական է նշանակել Եվրամայդանի 25-ամյա ակտիվիստուհի Յուլյա Մարուշևսկայային: Սաակաշվիլիի երկրորդ օգնականը նշանակվել է ռուսական «Ռոսնեֆտ»-ի ուկրաինական գրասենյակի նախկին նախագահ՝ Վլադիմիր Ժմակինը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Այս մասին Սաակաշվիլին նաև գրել է Facebook սոցցանցի իր էջում։
Սաակաշվիլին նաև հայտնել է, որ Մարուշևսկայան սովորել է ԱՄՆ-ի համալսարաններում։
Իսկ «Ռոսնեֆտ»-ի 51-ամյա նախկին նախագահը Աֆղանստանի պատերազմի վետերան է։
