Միջազգային Քաղաքական 

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանությանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիա կատարած այցի ժամանակ կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանությանը։ Ցողասպանությունը նա նաև որակել է, որպես երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին հայտնում է France 24-ը։

Ֆրանցիսկոսն անդրադարձել է նաև աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձություններին՝ դեմ արտահայտվելով ստեղծված տնտեսական իրավիճակին, դատապարտելով ֆինանսական ինստիտուտների «նոր գաղութատիրությունը»:

Նա նշել է, որ աղքատ երկրները չպետք է զարգացած երկրների համար վերածվեն հումքի «մատակարարի» և էժան աշխատուժի:

Նույն շարքից