Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ դատարկ կաթոլիկ եկեղեցիները մուսուլմաններին հանձնելուն։ Այս մասին փոխանցում է lenta.ru-ն։
«Ձեռք մի՛ տվեք մեր եկեղեցիներին» խորագրով խնդրագիրը տեղադրվել է ծայրահեղ աջակողմյան Valeurs Actuelles ամսագրում։
Որոշման տակ ստորագրել են շատ հասարակական գործիչներ, գրողներ, լրագրողներ։ Համաձայն հասարակական կարծիքի հարցման՝ եկեղեցիները մզկիթներին փոխանցելուն դեմ է արտահայտվել ֆրանսիացիների 67%-ը։