Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 290 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 212-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 78 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 103 հեռախոսազանգ, որոնցից 66-ին լուծում է տրվել, իսկ 37-ը ուսումնասիրման ընթացքում են: