Քաղաքական Միջազգային 

Բաքվում ոստիկանները ձերբակալել են հակաիսրայելական ակցիայի մասնակիցներին

Ադրբեջանի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Իսլամական կուսակցության կողմից կազմակերպված հակաիսրայելական ակցիայի մոտ 30 մասնակցի։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Ակցիան անցկացվել է Hyatte Park հյուրանոցի առաջ, որտեղ գտնվում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը:

Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ:

Նրանց թվում է նաև կուսակցության նախագահի պաշտոնակատար Էլչին Մանաֆովը, կուսակցության փոխնախագահներ Ակիֆ Գեյդարլըն և Վուգար Իբաևը:

Նույն շարքից