ԱՄՆ-ում Alexander Historical Auctions աճուրդի տունը վաճառել է 1945թ. Ադոլֆ Հիտլերին ուղարկված Գերման Գյորինգի հեռագիրը:
Հեռագիրը ձեռք է բերել ամերիկացի կոլեկցիոներ, ով չի ցանկացել ներկայանալ։ Հեռագիրը նա գնել է նախնական գնից մոտ կրկնակի թանկ՝ 55 հազար դոլարով:
Հեռագիրը գտնվել է 1945թ. մայիսի 8-ին՝ Հիտլերի բունկերում: Ավելի ուշ ամերիկյան բանակի կապիտան Բենջամին Բրեդինն այն որպես հուշանվեր տարել է ԱՄՆ՝ չկասկածելով, թե դա ինչ նշանակություն է ունեցել: