ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում դեմոկրատները հանդես են եկել ամուսնությունների մասին դաշնային օրենքն ավելի «չեզոք» դարձնելու, մասնավորապես «ամուսին» և «կին» բառերը փոփոխելու առաջարկով: Այս մասին հայտնում է Huffington Post-ը։
Համապատասխան օրինագիծը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի անդամ Լուիս Քափսը։
Օրենսդիրները, մասնավորապես, առաջարկել են «կին» և «ամուսին» բառերի փոխարեն օգտագործել ավելի չեզոք բառ՝ «ամուսնական զույգ»: