Հունաստանից կապիտալի արտահոսքը աճել է մինչև օրական 100 միլիոն եվրո, գրում է The Financial Times-ը։ Հիշեցնենք որ երկրի բանկային ոլորտի ներկայացուցիչները խիստ սահմանափակել են կապիտալի շարժը։
Կայքը հայտնում է, որ Հունաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը կավարտվի երկուշաբթի, քանի որ կվերջանան գումարները։
Եթե միջազգային վարկատուների հետ համաձայնության չգա, Հունաստանը ստիպված կլինի կամ դուրս գալ եվրոգոտուց, կամ հայտարարել բանկային ավանդները «փակելու» մասին: