Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն Մոսկվա կատարած այցի ժամանակ ռուս գործընկերների հետ քննարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հեշտացման հարցը։
Ռուսաստանի քաղաքացիներից Վրաստան այցելելու համար պարտադիր չէ ունենալ վիզա։ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ՌԴ-ում գտնվել տարվա ընթացքում։
Անդրադառնալով երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հնարավորությանը՝ Բուրջանաձեն հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2-3 անգամ հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է բարձր մակարդակի հանդիպում անցկացնել։