Քաղաքական Միջազգային 

Չենք շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ․ Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: Այս մասին Քերրին ասել է Վիեննայում, որտեղ ընթանում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի մասնակցությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտնել է, որ շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, սակայն եթե կարևոր պատմական, քաղաքական որոշումներ չկայացվեն առաջիկա ժամերին, համաձայնագիր չի լինի:

Նույն շարքից