Այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմի Երևանյան պրեմիերան:
Ֆիլմի պրեմիերային ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմը կարևորվում է նրանով, որ նվիրված է Գրիգոր Նարեկացուն: Վիտալի Մանսկու խոսքով գլխավոր հերոսը կարելի է ասել, որ հայ է: Ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Կարապետյանը, Մեսրոպ քահանա Արամյանը, ով հանդիսանում է ֆիլմի գաղափարական հեղինակ, այլ պաշտոնատար անձիք, արվեստագետներ և դերասաններ: