Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հունաստանը դեռեւս չի դիմել Ռուսաստանին օգնության խնդրանքով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆեդրատիվ խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, նշելով, որ նման օգնության խնդրանքի դեպքում Ռուսաստանը Աթենքին կարող է առաջարկել մի քանի տարբերակներ:
Նրա խոսքերով՝ Հունաստանը Ռուսաստանին բարեկամ երկիր է, ուստի Մոսկվան կարող է դժվարին այս պայմաններում որոշակի օժանդակություն ցուցաբերել:
Ավելի վաղ ՌԴ կառավարության աղբյուրը հայտարարել էր, որ Հունաստանին ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործընթացում կարող է օգնել միայն միասնական կառույցը, այլ ոչ թե առանձին երկրներ:
Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Հունաստանին կհաջողվի համաձայնության գալ վարկատուների հետ: