Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 81-ամյա Ա. Բ-ն որոնվում է ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների կողմից:
40-ամյա Գ. Թ.-ն դիմել է տեղի ոստիկանություն և հայտնել, որ Ա. Բ.-ն 2014 թ-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հուլիս ամիսն ընկած Ժամանակահատվածում իրենց տանը հաճախակի սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր աղջկա` 9-ամյա Բ. Բ.-ի նկատմամբ:
Ոստիկանությունը երեխային տվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր, ինչից հետո պարզ կլինի` տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ: