Թուրքիայի ոստիկանությունը արշավ է սկսել երկրի տարածքում՝ ձերբակալելով 21 մարդու, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը։
Ձերբակալվածներից երեքը օտարերկրացիներ են եղել։ Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ նրանք պլանավորում էին տեղափոխվել Սիրիա։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի ճնշման տակ Թուրքիան խստացրել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հսկողությունը, որոնք հետագայում կարող են տեղափոխվել հարեւան Սիրիա եւ միանալ «Իսլամական պետությանը»։