Հասարակություն 

Նոր մանրամասներ քանաքեռցի քրեական հեղինակության ձերբակալությունից

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 16-ի  սահմաններում,  ոստիկանության  Երևան  քաղաքի  վարչության ՔՀԲ-ում  ստացված  օպերատիվ  տեղեկություններն  իրացնելիս ոստիկանության  Կենտրոնականի բաժնի  ՔՀԲ աշխատակիցները ՊՊԾ երրորդ  հատուկ  գումարտակի  ծառայողների հետ  Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի  մոտակայքից ապօրինի  զենք զինամթերք պահելու և կրելու  կասկածանքով  ոստիկանության  Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանին՝ Տույ մականվամբ, 1981թվականին ծնված Արթուր Բորյանին /մականունը Կվաս/, 1988 թվականին ծնված Հրանտ Անանյանին, 1979թվականին ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Սարգիս  Հարությունյանին, 1984 թվականին ծնված Արայիկ Խաչատրյանին, 1976 թվականին ծնված,նախկինում դատապարտված Արմեն Մուրադյանին և 1985  թվականին ծնված Սարգիս Զարգարյանին:

Արթուր Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է անհայտ  մակնիշի 9 մմ տրամաչափի ատրճանակ լիցքավորված 17 փամփուշտով, Անանյանիանձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ  լիցքավորված 9 փամփուշտով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հատուկ պահպանվող տարածք է  տեղափոխվել Ղազարյանին պատկանող զրահապատ ԲՄՎ մակնիշի ՌԴ պետհամարանիշերով ավտոմեքենան, որի սրահից զննությամբ հայտնաբերվել է  երկու հատ 7.62 մմ. տրամաչափի որսորդական ինքնաձիգ՝ լիցքավորված 18 և 9 փամփուշտով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից