Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Խաղաղ օվկիանոսում գտնվող Սողոմոնյան կղզիներում արձանագրվել է 5,8 մագնիտուդ հզորության երկրաշարժ:
Երկրաշարժը տեղի է ունեցել երեկոյան, ցնցման էպիկենտրոնը գտնվում է Կիրակիրա քաղաքից 92 կմ հարավ-արեւելք:
Օվկիանոսի հատակին երկրաշաժի ուժգնությունը եղել է 9 բալ:
Զոհերի ու ավերվածությունների մասին դեռեւս տվյալներ չկան:
Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն ցունամիի վտանգ կղզիներին չի սպառնում: