Հասարակություն 

Սան Պաուլոյում հրաձգության հետեւանքով զոհվել է 6 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սան Պաուլոյի արվարձաններից մեկում սրճարանում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել առնվազն 6 մարդ:

Այս մասին հայտնել է բրազիլիական ոստիկանությունը, նշելով, որ զինված անձինք ներխուժել են սրճարան ու կրակ բացել, ինչի հետեւանքով 3 մարդ տեղում մահացել է:

Մյուս երեքը սպանվել են փախուստի ընթացքում: Ոստիկանության տվյալներով ծանր վիրավորվել է նաեւ հանցագործների հետ առնչություն չունեցող քաղաքացին, ով այդ ժամանակ գտնվելիս է եղել փողոցում, վերջինս տեղափոխվել է Կամպո Լիմպոյի շրջանային հիվանդանոց:
Կատարվում է քննություն, չարագործները դեռեւս չեն ձերբակալվել:

Նույն շարքից