Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկի «Պիետա» ֆիլմի ցուցադրությունը: Կիմ Կի-Դուկը 2 օրով էր եկել Հայաստան՝ ներկա գտնվելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը և իր ֆիլմի ցուցադրությանը: Կիմ Կի-Դուկը նշեց, որ Հայաստանում հիանալի ժամանակ է անցկացնում և ուրախ է, որ հրավեր է ստացել մասնակցելու «Ոսկե Ծիրան»-ին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նախընտրեց երկար չներկայացնել Կիմ Կի Դուկի ֆիլմը և խոսքը փոխանցեց նրան:
Խոսելով «ՄՊիետա» ֆիլմից՝ ռեժիսոր Կիմ Կի Դուկն ասաց, որ բազմիցս մտածել է, թե ի՞նչ է մայրը, և այդ մասին է իր ֆիլմը:
«Այդ հարցըը՝ ի՞նչ է մայրը, երկար ժամանակ եմ մտածել, մտքերս գրել եմ որպես սցենար և նկարահանել ֆիլմը: Ֆիլմը քաղցր մոր մասին չէ, այլ դաժան մոր մասին, որը վրեժ պետք է լուծի, ֆիլմը մայրական վրեժի մասին է» - ասաց ֆիլմի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը:
Արմինե Բրսոյան
Նկարները՝ Քրիստինա Դանիելյանի և Մանե Հարությունյանի