Հասարակություն 

Սահմանադրական բարեփոխումների տեքստը դեռ չի քննարկել. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կքննարկի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա տեքստը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, քննարկենք եւ մեր որոշումը կներկայացնենք դրա վերաբերյալ: Հավանաբար, մի քանի նիստ հետո վերջնական տարբերակի հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական  հարցեր, անդրադարձ է եղել արտաքին քաղաքական զարգացումներին, սեպտեմբերին սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախագահը ներկայացրել է ՌԴ այցի մանրամասները:

Նույն շարքից