Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել  հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,943,498 դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել74,038,873 ԱՄՆ դոլար 475.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,250,000 ԱՄՆ դոլար 475.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 4,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,585,242 EUR 522.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 14,973,311  EUR 526.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,066,918,769 ռուբլի 8,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 243,651,341 ՌԴ ռուբլի 8.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:

Նույն շարքից