«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված «Ես նա չեմ» ֆիլմի ռեժիսոր ազգությամբ թուրք Թայֆուն Փերսիմողլուն այսօր հանդիպեց լրագրողների հետ: Թայֆունն ասաց, որ ուրախ է այստեղ գտնվելու և շնորհակալ հրավերի համար:
Թայֆունի «Ես նա չեմ» ֆիլմի գլխավոր հերոսը միջին տարիքի ամուրի և միայնակ Նիհաթն է, որն աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Նիհաթն իր գործընկերուհի Այշեի կողմից նրա տուն գնալու հրավեր է ստանում, որից հետո նրանց միջև սկսվում է վտանգավոր կապ: Այշեի բանտարկյալ ամուսինը շատ նման է լինում Նիհաթին, ինչի մասին վերջինս իմանում է Այշեի և նրա ամուսնու նկարից: Այշեին հադիպելը Նիհաթի համար ճակատագրական է դառնում:
Ֆիլմի ռեժիսոր Թայֆուն Փերսիմողլուն ավարտել է Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը, ապա մեկնել է Վիեննա և ուսանել Կիրառական արվեստի ակադեմիայում: Չորս վեպի և պատվածքների երկու գրքի հեղինակ է, իսկ կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ:
Արմինե Բրսոյան