Առողջապահություն Հասարակություն 

Ի՞նչ անել ծայրահեղ շոգ եղանակին

Շոգ եղանակներին բնակչությունը պետք է վերանայի իր սննդակարգը, սովորույթները: Հոգեբանները նշում են, որ շոգ եղանակին մանրէների բազմացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում:

Հատուկ պահպանման պայմաններ պահանջող սննդամթերք պատահական տեղերից չպետք է գնել, պետք է նաև սնկի հարցում ուշադիր լինել:

Օրվա ընթացքում անհրաժեշտ է մինչև երեք լիտր հեղուկ օգտագործել՝ հիմնականում ջուր: Հոբեբանները խորհուրդ են տալիս խուսափել ուլտրամանուշակագույն ինտեսիվ ճառագայթումից, ձեռքերը հաճախ լվանալ, լավ լվանալ միրգ-բանջարեղենը՝ հատկապես կանաչեղենը:

Իսկ ինչ կանոններ են պետք պահպանել այս օրերին.

- խուսափեք գտնվել բաց օդում օրվա ամենաշոգ ժամերին.
- գործունեության ակտիվության մակարդակը հարմարեցրեք շրջապատի ջերմաստիճանին.
-  հաճախակի ընդմիջումներ կատարեք.
-  հագնվեք եղանակին համապատասխան.
- խմեք մեծ քանակությամբ հեղուկ.
-  սնվեք կանոնավոր և լիարժեք։

 

Նույն շարքից