Քաղաքական Միջազգային 

Դավութօղլուի կինը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը` Սարե Դավութօղլուն, թուրքական Milliyet-ին տված հարցազրույցում  անդրադարձել է  Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը:

Թուրքիայի վարչապետի կինը, ընդգծել է, թե կան թեմաներ, որ երկրի քաղաքական ուժերը պետք է դրանք ազգային շահերի տեսանկյունից դիտարկեն և վեր դասեն կուսակցական շահերից:

Այդ համատեքստում Սարե Դավութօղլուն հիշեցրել է ամուսնու հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ.

«Կառավարությունը աշխատում էր արդարացի մոտեցում ցուցաբերել հիշյալ հարցի կապակցությամբ: Պարոն Ահմեդը ասաց նաեւ, որ արտասահմանի հայերը նաեւ Թուրքիայի սփյուռքն են:

Սակայն տխրեցնող է, որ նման մոտեցումնեը Թուրքիայի բարեկեցությունը չցանկացողների ձեռքին հաղթաթղթի պես մի բան էր դարձել»:

Նույն շարքից