Քաղաքական Միջազգային 

Թե ինչպես է Աթաթուրքը Հայոց ցեղասպանությունը ներակացրել է որպես տեղահանություն

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1921 թվականին հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Քլանենս Սթրեյթին:

Թուրքական «Egetarih» կայքը հայտնում է, որ հարցազրույցի ժամանակ Աթաթուրքը պատասխանել է նաև  Հայոց ցեղասպանության մասին հարցերին:

Կայքում մեջբերվում է Աթաթուրքի ուղիղ խոսքը, որտեղ նա Հայոց ցեղասպանությունն անվանում է հայերի տեղահանություն: Ըստ Աթաթուրքի նկարագրության` 1915 թվականին, երբ ռուսական բանակը մեծ հարձակում էր սկսել, Դաշնակցությունը, որը ծառայում էր ցարական Ռուսաստանին, հայ բնակչությանը մղում է ապստամբության:

«Թշնամիների քանակի և ռազմական առավելության պայմաններում մենք ստիպված էինք նահանջել, քանի որ երկու կրակի արանքում էինք գտնվում»,- ասել է Աթաթուրքը՝ նշելով, որ այդ ընթացքում հոգնած և վիրավորված շարասյուները հարձակումների էին ենթարկվում, նրանց թիկունքում գտնվող կամուրջները և ճանապարհները ոչնչացվում էին, թուրքական գյուղերի վրա ահաբեկչական հարձակումներ էին արվում: Ըստ Աթաթուրքի՝ այդ հանացագործությունները իրականացնում էին խմբեր, որոնց մեջ ընդգրկված էին զենք բռնել կարողացող բոլոր հայերը:

Թուրք առաջնորդը ընդգծել է, որ միջազգային հանրությունը, երբ  լռում է Իռլանդիայում խաղաղ պայմաններում անգլիացիների արածների մասին, իրավունք չունի մեղադրել իրենց հայերի տեղահանության որոշման համար, որն իրենք ստիպված էին ընդունել:

«Հակառակ մեր դեմ արված զրպատությունների՝ տեղահանվածները ողջ են և նրանց մեծ մասը իրենց տները վերադարձած կլիենին, եթե  Անտանտի երկրները նրանց չստիպեին կրկին պատերազմել մեր դեմ»,- ասել է Աթաթուրքը:

Clarence K. Streit-Bilinmeyen Türkler, çeviri Heath W. Lowry, sayfa 213
(Քլանենս Սթրեյթ, «Անհայտ թուրքերը», էջ 213)

Աղբյուր`    Ermenihaber.am

Նույն շարքից