Հասարակություն 

Ցմահ դատապարտվածի հանձնուքում կարմիր պղպեղի մեջ լցոնված թմրանյութ է հայտնաբերվել

Հուլիսի 10-ին Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ, որոնք թաքցված են եղել քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկի համար բերված հանձնուքում՝ լցոնած կարմիր պղպեղի մեջ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր:

Նույն շարքից