Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում և Հայաստանում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Տուսկի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Եվրախորհրդի ղեկավարը Վրաստանում կլինի հուլիսի 14-15-ը: Իսկ Հայաստան կայցելի հուլիսի 16-ին: