Հայաստան Քաղաքական գլխավոր 

«Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին». Вести.Ru (տեսանյութ)

Այսօր մենք ալրաղաց ձեռք բերեցինք, այժմ ես արդեն ղարաբաղցի ալյուր արտադրող եմ: Ռուսական Вести-ին լրատվականին տված հարցազրույցում անդրադառնալով իր` Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելուն` նշել է ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը:

«Այսօր մենք աղացել ենք ալյուրի առաջին պարկը և վաղը ես այն արդեն կկարողանամ վաճառել: Դա կլինի Ղարաբաղում վաստակած իմ առաջին գումարը, այնպես որ մենք հետայսու ապրելու միջոց ունենք»,- նշել է Ստերլիգովը:

Աղբյուրի փոխանցմամբ` Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում զբաղված է իր ֆերմայի համար համապատասխան տարածք որոնելով, ուստի այդ նպատակով գրեթե ողջ օրն անց է կացնում լեռներում:

Աղբյուրը նկատում է, որ Ստերլիգովը իր ոճի մեջ է և մինչև վերջին պահը չի բացահայտում, թե որն է տեղափոխության պատճառը: Ըստ աղբյուրի` այդ մասին նույնիսկ հարազատները տեղյակ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=fMTrsLj-h8U

Նույն շարքից