«Ոսկո Ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերից մեկը «Կորիզն» է, որը իրենից ներկայացնում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ: Այս տարի «Կորիզ»-ում ընդգրկված են մոտ 30 ֆիլմ, որոնցից 3-ը ներկայացնենք ստորև:
«Ճանապարհ» ֆիլմի ռեժիսորն է Ալեքսնադր բաղդասարյանը, ով ծնվել է 1994 թ. Երևանում: 2010-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի բաժին, բայց հետաքրքրված լինելով իր ներկայիս մասնագիտությամբ, 2011 թվականին ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին: Նրա «Ճանապարհ» ֆիլմում ներկայացվում է երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջան, սակայն 2 նման իրավիճակ: Այս ֆիլմը ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն դեբյուտ:
«Ստվեր» ֆիլմի ռեժիսորն է Նիկոլայ Հովհաննիսյանը: Այս ֆիլմի պատմությունը գիշերային ժամերին հայտարարություն փակցնողի մասին է, որը հին շինության պատին հանդիպում է ստվերի և տարված այդ ստվերով՝ ամեն գիշեր գալիս է նրան այցի:
«Ամեն հնարավոր միջոցներով» ֆիլմի ռեժիսորն է ֆրանսուհի Շարլոթ Շյոլերը: Վերջինս Ֆրանսիայում հայտնի պարուհի, դերասանուհի, կինոյի և թատրնոի դրամատուրգ և ռեժիսոր է: Նրա «Ամեն հնարավոր միջոցներով» ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով իր նպատակին հասնելու համար հագնում է մուսուլամանական փարաջա և ընկնում տարբեր պատմությունների մեջ:
Արմինե Բրսոյան
Նկարները՝ Քրիստինա Դանիելյանի