Այսօր Բեռլինի եկեղեցիներից մեկում կայացել է բարեգործական համերգ՝ Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը։
Բարեգործական համերգին ներկա է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան և 350 հյուրեր։
Վրացի երգիչները և երաժիշտ-կատարողները ժամանել են Գերմանիայի մայրաքաղաք տարբեր երկրներից՝ մասնակցելու համերգին, որից ստացված եկամուտը կուղղվի հունիսի 13-ին տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին։