Հասարակություն 

Վատիկանում հոսպիտալացվել է մանկապղծության մեջ մեղադրվող հոգևորականը

Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ, հոսպիտալացվել է Վատիկանում դատական նիստից մի քանի ժամ առաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

66-ամյա Յոզեֆ Վեսոլովսկին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի պալատ: Ինչպես սպասվում է, դատավորը դատական նիստը կտեղափոխի այլ օր:

Յոզեֆ Վեսոլովսկին ներկայում  տնային կալանքի տակ է գտնվում Վատիկանում:  66-ամյա հոգևորականին մեղավոր ճանաչելու դեպքում, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Նույն շարքից