Միջազգային Քաղաքական 

Լիբանանում իսրայելական անօդաչու սարք է կործանվել

Իսրայելի բանակի անօդաչու թռչող սարքը կործանվել է Լիբանանի Տրիպոլի նավահանգստային քաղաքում: Սա վերջին 3 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ նման դեպքն է, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Միջադեպի մանրամասները պարզվում են:

Համաձայն տեղեկության` հունիսի 21-ին Իսրայելը օդային հարված էր հասցրել Լիբանանի արեւելյան հատվածին՝ ոչնչացնելու համար տեղի գյուղերից մեկի լեռներում վայր ընկած իր անօդաչու սարքը:

Նույն շարքից