Հասարակություն Գիտություն 

Դիմորդների ատեստատների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 18:00 ներառյալ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:

Մինչ այս ատեստատ ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել հուլիսի 10-ը:

Նույն շարքից