Հասարակություն 

Վրաերթ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին. Տղամարդը մահացել է, վարորդը դիմել փախուստի

Հուլիսի 10-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Միքայել Անտոնյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 73-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Մ. Անտոնյանին եւ հեռացել:

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից