Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինաստանի արեւելյան շրջաններում մոլեգնող ուժգին թայֆունի պատճառով էվակուացվել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
Աղետը տեղի է ունեցել Չեցզյան պրովինցիայի ծովեզրքին, 1,1 միլիոն մարդ Էվակուացվել է, տուժել է նաեւ հարակից Ցզյանսու պրովինցիան: Հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Որոշ շրջաններում տեղումները հասել է շուրջ 400 միլիմետրի:
Տվյալների համաձայն զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:
Ավելի վաղ նմանատիպ փոթորիկ էր տեղի ունեցել Ֆիլիպիններում, Թայվանում ու Ճապոնիայի հարավային կղզիներում:
Թայֆունը ամենայն հավանականությամբ հուլիսի 13-14-ը կարող է հասնել Ռուսաստանի Պրիմորիե երկրամաս: