Հասարակություն 

Սիլիկյան թաղամասում երիտասարդին ծեծած եղբայրներին կալանավորեցին

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունները` Հրանտ, Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյանների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին` ժամը 14:30-ին, ոստիկանություն է դիմել Սիլիկյան թաղամասի մի բնակչուհի, որ համագյուղացի, գործարար Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կառլեն Մարտիրոսյանն իր որդիների՝ Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանների հետ հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա եւ փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել իր ավտոմեքենան։

Հարուցվել էր քրեական գործ, հուլիսի 9-ին երեք անձ՝ Աշոտ, Հրաչյա եւ Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները, ձերբակալվել էին:

Նույն շարքից