Լիբանանյան Հեզբոլահ շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտնել է, որ իր մարտիկները կշարունակեն օժանդակել սիրիական զորքերին՝ մինչեւ պատերազմի հաղթական ավարտը:
Նասրալան վստահեցրել է, որ Սիրիայի թշնամիներին ու ահաբեկիչների չի հաջողվի կոտրել սիրիացի ժողովրդի դիմադրությունը, քանի որ նրա պայքարն արդար է ու պսակվելու է հաղթանակով:
Հիշեցնենք, որ Իրանի կողմից ֆինանսավորվող Հեզբոլահ շարժումը հանդես է գալիս Պաղեստինի ազատագրման օգտին, ինչպես նաեւ սատարում Բաշար Ասադի կառավարությանը:
Շարժման մարտիկները հիմնականում պաշտպանում են Սիրիայի հարավային սահմանները, աչքի են ընկնում մարտունակությամբ ու կազմակերպվածությամբ: